Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2011 17:12
Ազգային Հիփոթեքային Ընկերության վարկային պորտֆելը տարսկզբից աճել է 47.3%-ով
ԱրմԻնֆո. Ազգային Հիփոթեքային Ընկերության հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը 2011 թվականի հունվր-սեպտեմբեր ամիսներին աճել է 47.3%-ով, հոկտեմբերի 1-ին հասնելով 14.744 մլրդ.դրամի ¥1992 վարկ¤:
Ըստ պաշտոնական տվյալների, ընկերությունը միայն սեպտեմբերին վերաֆինանսավորել է 138 հիփոթեքային վարկ, 881 մլն.դրամ գումարով:
Ներկայումս, ընկերությունը գլխավոր պայմանագիր ունի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Դրանք են, մասնավորապես, Հայբիզնեսբանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, ՙԱնելիք Բանկը՚, ՙԱռէկսիմբանկ - ազպրոմբանկի Խումբը՚, Արդշինինվեստբանկը, ՎՏԲ Բանկը (Հայաստան), HSBC Բանկ Հայաստանը, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ, Բիբլոս բանկ Հայաստանը, Յունիբանկը, Զարգացման Հայկական Բանկը, ՙԿոնվերս բանկը՚, Արմսվիսբանկը, ինչպես նաև ՙԱռաջին հիփոթեքային ընկերություն՚, ՙլոբալ Կրեդիտ՚ և ՙԷքսպրես Կրեդիտ՚ վարկային կազմակերպությունները: