Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 13:12
ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը երկրորդ եռամսյակում ամենաշատ պայմանագրերն է կնքել ԱՊՊԱ գծով
ԱրմԻնֆո. ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը երկրորդ եռամսյակում ամենաշատ պայմանագրերն է կնքել ԱՊՊԱ գծով` 18847 պայմանագիր, կամ պարտադիր ապահովագրության հատվածի 35%-ը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, երկրորդ եռամսյակում ՙՆաիրի Ինշուրանս՚-ն առաջատարն է նաև պայմանագրերի ընդհանուր թանակով` 20714 պայմանագիր կամ շուկայի 27%-ը:
Ըստ Ռենկինգի, երկրորդ եռամսյակում ՙՆաիրի Ինշուրանս՚ ընկերությունը հավաքագրել է 358,9 մլն.դրամի ապահովագրական պրեմիաներ (3 դիրքը շուկայում), որոնց ավելի քան կեսը` 67% կամ 240,1 մլն.դրամ, կազմել է ԱՊՊԱ բաժինը: Առաջին կիսամյակի վերջին ընկերության ակտիվները կազմել են 3.3 մլրդ դրամ, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, ընդհանուր կապիտալը հասել է 1,7 մլրդ դրամի (62.3% տարեկան աճ), կուտակված շահույթը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 460 մլն.դրամ (տարեկան աճը` 60%, իսկ երկրորդ եռամսյակում` 29.1%):
ԱՊՊԱ նախաշեմին ՙՆաիրի Ինշուրանս՚-ը փոխել է իր ռազմավարությունը` դեպի աշխարհագրկան ներկայության և հաճախորդների բազայի ավելի ագրեսիվ ընդլայնում, ընդ որում, փոփոխության է ենթարկվել նաև ընկերության վարչական կառուցվածքը, մասնավորապես, մեծացել են մասնագիտական անձնակազմի ներուժի նկատմամբ պահանջները, այդ թվում գործակալությունների նկատմամբ: ԱՊՊԱ ներդրումով ընկերությունը Հայաստանի տարբեր շրջաններում գրանցել է պոլիսների սպասարկման 7 կետ:
Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է Երևանում բացել սպասարկման 12 նոր կետ, որոնք սկզբում կմասնագիտանան ԱՊՊԱ պոլիսների վա-ճառքի ուղղությամբ, իսկ հետագայում կիրականացնեն լայն գործունեություն, այդ թվում նաև ապահովագրական մյուս տեսակների գծով: Ընկերության գործակալների ցանցը կազմված է 73 ֆիզիկական և 63 իրավաբանական անձանցից: