Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2011 17:53
Առաջին Հիփոթեքային Ընկերությունը պատրաստվում է կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկմանը
ԱրմԻնֆո. Առաջին Հիփոթեքային Ընկերությունը հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին պատրաստվում է իրականացնել 1 մլրդ.դրամ գումարով կորպորատիվ պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսերն ապահովված կլինեն ընկերության կողմից բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրված վարկերով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթկցին տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը, պարտատոմսերն աճուրդով կտեղաբաշխվեն NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում: Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք, բորսայի մասնակիցների միջնորդությամբ:
Նա տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է թողարկել 10 հազար պարտատոմս, յուրաքանչյուրը 100 հազ.դրամ անվանական արժեքով և 6 ամիս մարման ժամկետով: Նրա խոսքերով, պարտատոմսերը կտեղաբաշխվեն արտոնյալ տոկոսադրույքով, իսկ այդ բոնդերի տարեկան եկամտաբերությունը կձևավորվի սակարկութւունների արդյունքում: Հաշվի առնելով Առաջին Հիփոթեքային Ընկերության և թողարկվող պրտատոմսերի առանձնահատկությունները, ակնկալվում է, որ եկամտաբերությունը կլինի 0.25 տոկոսային կետով բարձր, նույն տիպի պետական պարտատոմսերի համեմատ: Մ.Եդիգարյանը նշել է, որ եթե պետական պարտատոմսերի եկամտաբերությունը լինի 8%, ապա ընկերության պարտատոմսերինը ակնկալվում է 8.25%:
Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ ներկայումս ընկերության վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը կազմում է 13 մլրդ.դրամ, իսկ ընկերության ընդհանուր կապիտալը` 8,5 մլրդ.դրամ: Սեպտեմբերի 30-ին ընկերության ակտիվները կազմել են 14.7 մլրդ.դրամ, որոնց կազմում վարկային ներդրումները կազմել են 86%: Ներկայումս ընկերությունը գլխավոր պայմանագրեր ունի 15 առևտրային բանկերի և 3 վարկային կազմակերպությունների հետ: Դրանք են` Հայբիզնեսբանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Անելիք Բանկը, Առէկսիմբանկ - ազպրոմբանկի Խումբը Արդշինինվեստբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ինեկոբանկը, Բիբլոս բանկ Հայաստանը, Յունիբանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերս բանկը, Արմսվիսբանկը, ինչպես նաև« ՙԱռաջին հիփոթեքային ընկերություն՚, ՙլոբալ Կրեդիտ՚ և ՙԷքսպրես Կրեդիտ՚ վարկային կազմակերպությունները: