Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 16:57
Յունիբանկ հինգ նոր պրոմո-կետեր է բացել ցանցը Orange-ի վաճառքի սրահներում
ԱրմԻնֆո. Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը հինգ նոր պրոմո-կետ է տեղադրել Orange-ի վաճառքի սրահներում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, արդեն 10 սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում:
Յունիբանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում զգալիորեն արագացնում է վարկավորման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով: Բանկի առաջին հինգ պրոմո-կետերը Orange-ի ցանցում տեղադրվել են Երևանում, յումրիում և Վանաձորում ս.թ. սեպտեմբերին:
Յունիբանկը վարկերը տրամադրում է հետևյալ պայմաններով. գումարը` մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Ներկայումս Յունիբանկի պրոմո-կետերը տեղակայված են հետևյալ հասցեներով` Երևան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն), Երևան, Մաշտոցի պող. 5ա/50, Երևան, Կոմիտասի 8, Երևան, Էրեբունի 18/7, Երևան, Պարույր Սևակ 51/6, Երևան, Դավիթաշեն ,4 թաղամաս, 11-11/1, Երևան, Րաֆֆու 39/4, Երևան, Տիգրան Մեծի 29ա/93, յումրի, Սայաթ-Նովա 7, Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա:
Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է և ներկայացնում է սմարթֆոնների ամենամեծ տեսականին (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia) ինչպես սպառողների լայն զանգվածի, այնպես էլ` բիզնես դասի համար: Հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և բնակչության մեծ պահանջարկը Orange-ի տեսականու նկատմամբ, Յունիբանկը կշարունակի պրոմո-կետերի և ապառիկ վաճառք իրականացնող սրահների թվի ավելացումը: Ներկայումս հնարավոր է վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 38-ում, որից 10-ում առկա է Յունիբանկի պրոմո-կետը: