Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 17:33
ՀՀ ԿԲ Խորհուրդը ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ին ՙԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել:
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ին ՙԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: Որոշումն ընդունվել է այսօր, Կենտրոնական բանկի խորհրդի նիստում, որն ընթացել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Նույն նիստում ԿԲ րանցվել և լիցենզավորվել է ՙՖաստ Կրեդիտ Կապիտալ՚ ՈւՎԿ ԹԲԸ-Ն, ՙՄոբի-Դրամ՚ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա: Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել է ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիանª կապված կազմակերպության անվանափոխության հետ (ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ):
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկն աշխատում է նաև Coinstar Money Transfer, Migom, Money Gram, Anelik, Blizko, Leader, Բիստրայա Պոչտա, PrivatMoney և Զոլոտայա Կորոնա միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ: