Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 17:39
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կստանա 12 մլն.դոլարի սինդիկացված վարկ
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կստանա 12 մլն.դոլարի սինդիկացված վարկ, Հայաստանում միկրոբիզնեսի ձեռնարկությունների և ՓՄՁ զարգացման համար: Ինչպես տեղեկացվել է Պրոմստրոյբանկի մամուլի ծառայությունից, որպս սինդիկացված վրկի կազմակրպիչ է հանդս գալիս Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD):
Սինդիկատի շրջանակներում EBRD-ն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 3 մլն.դոլար, իսկ 9 մլն.դոլար սինդիկացվել է առևտրային բանկերի, այդ թվում նաև Պրոմստրոյբանկի, VDK Spaarbank-ի և Բիբլոս Բանկ S.A.L. միջև:
Աղբյուրի համաձայն, Պրոմստրոյբանկի վարկային միջոցները տրամադրվում են մեկ տարի ժամկետով, վարկի հիմնական գումարը մինչև 2012-ի հոկտեմբերը մարելու պայմանով: Այս վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար հանդիսանում է դեբյուտային գործարքը, որով հաստատվում է բանկի հաստատուն դիրքերը, ինչպես գործընկերների, այնպես էլ միջազգային ֆինանսական հաստատությունների համար: