Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2011 19:24
Հայէկոնոմբանկը ՀՀ ԿԲ-ից ստացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգին մասնակցել թույլտվություն
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի այսօրվա նիստում Հայէկոնոմբանկին թույլատրվել է մասնակցելու Visa միջազգային վճարահաշվարկային համակարգին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալոթւյանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է ՀայԷկոնոմբանկից, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի ընդհանուր թվաքանակը հասել է 136 հազարի, որտեղ տեղական քարտեզները կազմում են 99 հազար, իսկ մնացած 37 հազարը միջազգային քարտեր են: Միջազգային Visa համակարգի անդամ Հայէկոնոմբանկը դարձել է 2010 թվականին: Հայէկոնոմբանկն արդեն ամբողջովին իր քարտերը փոխարինել է չիպային քարտերով: ՙՆատալի Ֆարմ՚ ընկերոթւյան հետ համատեղ քո-բրենդինգային քարտերից, կենսաթոշակային դեբետային քարտերից և ՙՊարադոքս՚ ընկերության հետ համատեղ ArCa Gold քարտերից բացի (զեղչեր ավելի քան 200 կետերում), Հայէկոնոմբանկը նախատեսում է քա-բրենդինգային քարտեր թողարկել Պաշտպանության նախարարության համար (աշխատավարձային քարտեր, սպաների երեխաների վարկավորման հնարավորոթյամբ), ինչպես նաև վարկային քարտեր ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության հետ համատեղ (ձմռան ամիսներին սպառած գազի դիմաց վճարելու համար), ինչպես նաև ՙԱրմենՏել՚ ընկերության հետ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից մազմված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծականի, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկն առաջատարն է ինչպես ակտիվ քարտերի ընդհանուր թվով, այնպես էլ տեղական ArCa և միջազգային MasterCard-երի թվով: Հայէկոնոմբանկն առաջատրն է նաև աշխատավարձային քարտերի թվով, որոնց բաժինն ընդհանուր ծավալում կազմում է 80%: Բանկն առաջատարն է նաև տարեկան թողարկվող ArCa և MasterCard քարտերի թվով: Բանկոմատների և սեփական POS-թերմինալների թվով ՀայԷկոնոմբանկը գտնվում է առաջատարների տասնյակում, իսկ մայրաքաղաքային բանկոնատների թվով` առաջատարների հնգյակում: