Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2011 19:05
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄուրան՚ ընկերության հետ անց է կացնում հերթական համատեղ բացառիկ ակցիան
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն և ՙՄուրան՚ ընկերությունը ձեռնամուխ եղան ավտովարկավորման հերթական համատեղ բացառիկ ակցիայի իրականացմանը` Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ավտավարկավորմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայն անց է կացվում բնակչության նշանակալի մասի, մասնավորապես ավտոսիրողների և ավտոմեքենաների սեփականատերերի Բանկի հանդեպ հավատարմության մակարդակի բարձրացման և առաջնային շուկայից նոր մեքենաների ձեռք բերման հարցում իրենց հնարավորությունների ընդլայնման նպատակով
Ակցիան գործելու է ս.թ. հոկտեմեբրի սկզբից մինչև ս.թ. դեկտեմբերի վերջը: Ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի առավել հարմարավետ պայմաններով` վարկավորումը ՀՀ դրամով, կանխավճար` սկսած 10%-ից (բացառիկ առաջարկ), վարկի ժամկետը` 12-ից 84 ամիս, տարեկան տոկոսադրույքը սկսած 15%-ից: Վերոնշյալ պայմանները տարածվում են Կոմիտաս 47 հասցեում գտնվող ՙՄուրան՚ ավտոսրահից միայն Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ձեռբերման համար:
ՙՖիզիկական անաձանց վարկավորումը հանդիսանում է Բանկի գործունեության կարևորագույն ուղղղություններից մեկը: Ավտովարկավորման շուկայում այդ ուղղության զարգացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մեր Բանկը իր գործընկեր, ՆԻՍՍԱՆ բրենդի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրանե ընկերության հետ համատեղ մշակեց վարկային պայմանների հերթական հատուկ փաթեթը, որի շնորհիվ Nissan Micra մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերումը հենց ավտոսրահից հաճախորդի համար կդառնա էլ ավելի շահավետ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովը:
Հիշեցնենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ: Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում /68 մասնաճյուղ: