Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 16:39
Յունիբանկը բարձրացրել է ՙՏոնական-10՚ ավանդի տարեկան տոկոսադրույքը
ԱրմԻնֆո. Ձգտելով իր հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները, Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարով ՙՏոնական-10՚ ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%, դրանով իսկ ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտբերությունը: ՀՀ դրամով գումարը ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
ֆիզիկական անձանց համար նախատեսված ՙՏոնական-10՚ ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ և օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով:
ՙՏոնական-10՚ ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թվականի դեկտեմբերի 31-ը: ՙՏոնական-10՚ ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Այդ իսկ պատճառով բանկը արագ արձագանքեց շուկայի պայմաններին և որոշում կայացրեց բարձրացնել ավանդի տոկոսադրույքը: Յունիբանկի ավանդատեսակների լայն տեսականին հնարավորություն է տալիս ավանդատուին ընտրելու միջոցների տեղաբաշխման իր համար ամենահարմար տարեբարկը: Նման մոտեցման շնորհիվ Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում՚, -ասել է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:
Նշենք, որ բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.6%-ով: