Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 20:25
Եվրոբանկը 2012 թվականի գարնանը կհաստատի Հայաստանի հետ նոր ռազմավարությունը, շեշտը դնելով ՓՄՁ աջակցման վրա
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը նախատեսում է 2012 թվականի ապրիլին հաստատել 2012-2015 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը: Այս մասին այսօր հայտարարել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Իսկ EBRD տնօրենների Խորհրդի անդամ Կուրտ Բայերը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ նոր ռազմավարությունը էապես չի տարբերվի նախորդից: Միևնուն ժամանակ նա նշել է, որ ֆինանսավորման ծավալները կսահմանվեն պահանջարկի հիման վրա:
Կ.Բայերը տեղեկացրել է, որ Եվրոբանկը շարունակում է համագործակցել Հայաստանի հետ, շեշտադրելով մասնավոր հատվծը, որի բաժինը կազմում է հանրապետությունում ձևավորված վարկային պորտֆելի 90%-ը: Բացի այդ, Եվրոբանկը նախատեսում է նաև Հայաստանի գյուղատնտեսական հատվածի, ինչպես նաև վերամշակման և սննդի արդյունաբերության ոլորտների ակտիվացման հնարավորությունը: