Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 20:39
Եվրոբանկը հետաձգել է հայկական բանկերից մեկի ակցիոներական կապիտալից դուրս գալու իր մտադրությունը
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը հետաձգել է հայկական բանկերից մեկի ակցիոներական կապիտալից դուրս գալու իր մտադրությունը: EBRD երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում չի նշել վերահիշյալ բանկի անունը, տեղեկացնելով միայն, որ այդ հարցը կքննարկվի, ելնելով այդ բանկի հետ առաջիկա 5 տարիների համագործակցության արդյունքներից:
Սակայն, EBRD տնօրենների Խորհրդի անդամ Կուրտ Բայերն այսօրվա մամուլի ասուլիսում նշել էր, որ Եվրոբանկն այս կամ այն բանկերի կապիտալին սովորաբար մասնակցում է 3-6 տարիների ընթացքում:
Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, Եվրոբանկը պատրաստվում է դուրս գալ Հայէկոնոմբանկի բժնետերերի կազմից, որի կապիտալին նա մասնակցում է 2005 թվականից, 25%+1 բաժնետոմս բաժնեմասով: