Հինգշաբթի, 13 Հոկտեմբերի 2011 17:39
ՙՆաիրի Ինշուրանս՚. Աշնանը ԱՊՊԱ գծով հատուցումները կաճեն մոտ 10-13%
ԱրմԻնֆո. Աշնանը ԱՊՊԱ գծով հատուցումները կաճեն միջին հաշվով մոտ 10-13%: ԱրմԻնֆո գործակալությանը նման գնահատական է տվել Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն ոռ Խաչատրյանը: Իր կանխատեսումները հաստատելու հմար ն նշել է, որ որ արդեն սեպտեմբերին ապահովագրական հատուցումների ծավալներն ընկերությունում, հատուցումների ամսական միջին ցուցանիշների համեմատ, աճել է 53%, կազմելով 75 մլն.դրամ: Ընկերության կողմից իրականացվող հատուցումների միջին ամսական մակարդակը կազմում է 49.018 մլն.դրամ:
.Խաչատրյանը նշել է, որ նման իրավիճակ է տիրում նաև մյուս ապահովագրական ընկերություններում:
Ապահովագրողի խոսքերով, հատուցումների աճի պատճառները բավականին շատ են: Նախ, արագորեն աճում է ապահովադիրների իրազեկությունը, ընդ որում, վարորդներն սկսել են լավ հասկանալ ոչ միայն պրոդուկտի էությունը, այլ նաև ապահովագրական ծծկույթի պրոցեդուրաները: ՙԵթե ԱՊՊԱ ներդրման սկզբնկան շրջանում շատերը հատուցման ակնկլիքով անգամ չէին էլ դիմում ապահովագրական ընկերությանը, ապա այսօր նման բան հազվադեպ է տեղի ունենում՚ նշել է .Խաչատրյանը: Նա նկատել է, որ բարձրացել է նաև պարտադիր ապահովագրության գործընթացին ներգրավված կռույցների, անգամ խաբեբաների իրավասությունը, որոնք այժմ ավելի մտածված և գրագետ են գործում: Մեկնաբանելով Հայաստանի ապահովագրական շուկայի միտումները, ապահովագրողը նշել է ոլորտի շարունակվող կոնսոլիդացիան: Նա նկատել է, որ շուկայում այսօր էլ չկան ապահովագրական այս կամ այն տեսակի գծով մասնագիտացում, ինչը, սակայն, թույլ կտար խուսափել կուլ գնալուց: Խաչատրյանը նշել է, որ ընկերությունը, որոշելով ետ չմնալ շուկայի միտումներից, ակտիվորեն շարունակում է իր գործունեության ունիվերսալացումը, այդ թվում նաև բժշկական ապահովագրության հատվածում: ՙՄենք կշարունակենք ակտիվորեն ընդլայնել է մեր հաճախորդների բազան, առաջին հերթին մատուցվող ծառայույթունների որակի բարձրացման հաշվին: Կաշխատենք ամրապնդել մեր դիրքերը ոչ միայն ավտոապահովագրոթյան հատվածում, այլ նաև տուրիստական և բժշկական ապահովագրության և բեռների ապահովագրության հատվածներում՚, - ասել է .Խաչատրյանը:
Ընկերությունը, ըստ ապահովագրկան պատահարների կարգավորման ծառայության տվյլների, երկրում ԱՊՊԱ ներդրման սկզբից ի վեր և մինչև սեպտեմբերի վերջը, ընդհանուր առմամբ կարգավորել է 1919 ապահովագրկն պատահար, 383.7 մլն.դրամ գումարով: Իսկ առաջիկա հատուցումների ծավալները կկազմեն 173.2 մլն.դրամ:
Նշենք, որ Նաիրի Ինշուրանսի գործակալական ցանցը կազմվծ է 73 բաժանմունքներից, այդ թվում 63 իրավաբանական անձանցից: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 15 դասերի լիցենզիաներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությա կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՙՆաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերույթունը 2011 թվականի երկրորդ եռամսյակում կնքել է ամենամեծ թվթվ ԱՊՊԱ պայմանագրեր` 18847 պայմանագիր կամ պարտադիր ապահովագրության պայմանագրերի 35%-ը: 2011-օ առաջին կիսամյակում ընկերությունը հաշվեգրել է 358,9 միլիոն դրամի ապահովագրական պրեմիաներ (3-րդ տեղը շուկայում), որոնց կեսից ավելին` 67%-ը կամ 240.1 մլն.դրամը կազմել է ԱՊՊԱ բաժինը (2-րդ տեղը շուկայում): Առաջին կիսամյակի վերջում ընկերության ակտիվները կազմել են 3.3 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է ավելի քան 2 անգամ: Ընկերութան ընդհանուր կապիտալը հուլիսի 1 –ին հասել է 1,7 մլրդ դրամի (62.3% տարեկան աճով): Կուտակված շահույթը հուլիսի 1-ին կազմել է 460 մլն դրամ, 60% տարեկան աճով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 29.1%: