Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 18:27
ԱՊՊԱ վնասաբերության աստիճանը 2011 թվականի ավարտին կմոտենա կրիտիկական սահմանագծին, գտնում է ԻՆՈ Արմենիա ընկերության ղեկավարը
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ վնասաբերության աստիճանը 2011 թվականի ավարտին կարող է մոտենալ 70%-ի սահմանագծին: Նման կարծիք է այսօր արտահայտել ՙԻՆՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերոթյան գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, ընկերության հիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում, մեկնաբանելով վերջին 2-3 ամիսներին ապահովագրական հատուցումների ծավալների աճը: Նա նկատել է, որ 2011-ի սեպտեմբերի վերջին հատուցումների ծավալները հասել են հշվեգրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալների 60-62%-ին:
Նա նշել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ իր ներդրման առաջին տարում ԱՊՊԱ-ն ունենում է գերծհույթ, ինչը թույլ է տալիս, ինչպես արտահայտվել է Ալթունյանը, պահպանել այն հաջորդ մի քանի տարիների համար: Իսկ այդ ընթացքում ավելանում է պատահարների քանակը, աճում են նաև ապահովագրական պատահարների կարգավորման ծախսերը, մինչդեռ պրեմիաները մնում են նույն մակարդակի վրա:
Ապահովագրողը նշել է, որ Հայաստանում գերշահույթներ չեն դիտվում, ՙտարվա արդյունքներով դիտվում է սովորական` 10%, ռնվազն 11% շահույթ՚,- ինչը շատ քիչ է, հաջորդ տարիներին վստահ լինելու համար: Հայաստանի ապահովագրական հանրության համար հաջորդ տարին կլինի ավելի նվազ շահութաբեր, նշել է նա:
ործադիր տնօրենը նշել է, որ ներկայումս ընկերության ապահովագրական պորտֆելի կազմում պարտադիր ապահովագրության բժինը կազմում է 55%, իսկ մնացածը կազմում են կամավոր ապահովագրության տեսակները` ԿԱՍԿՈ-ն և գույքային ապահովագրությունը: Նրա խոսքերով, ընկերույթունը պետք է աշխտի պորտֆելի կազմում ԱՊՊԱ բժնի կրճատման ուղղությամբ, մինչև 50%, ընդ որում` կամավոր ապահովագրության հշվին: Իսկ հեռանկարում, ընկերությունը մտադիր է ԱՊՊԱ բաժինը կրճատել մինչև 30%: