Ուրբաթ, 14 Հոկտեմբերի 2011 18:27
ԻՆԳՈ Արմենիա. Ապահովագրության բաժինը ՀՆԱ կազմում կարղ է հասնել ՀՆԱ 12%-ին
ԱրմԻնֆո. Հայաստանում ապահովագրական պրեմիաների բաժինը ՀՆԱ կազմում, առաջիկա 7-8 տարիներին կարող է հասնել 12%-ին, առանց հանրապետության ընտանիքների համար առանց լրացուցիչ բեռնվածությամբ և նրանց շահերի լիարժեք պաշտպանությամբ: Նման կարծիք է արտահայտել ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերոթյան գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը, ընկերոթյան հիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի ապահովագրական շուկայի ծավլները մեծ չեն, իսկ պրեմիաների բաժինը ՀՆԱ կազմում շատ չափազանց ցածր է և կազմում է մոտ 1,75%, 97-99 թվականների 0.2%-ի համեմատ` ՙաճը բավականին թույլ է, բայց դա բոլորովին հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ ԱՊՊԱ մասին օրենքը ներդրվել է միայն 2011 թվականի սկզբին՚,-նկատել է ապահովագրողը:
Ըստ նրա գնահատականների, Հայաստանում, բնական աղետների հետևանքների, ֆորս-մժորային իրավիճակների վերացման համար, որոնք ըստ էությամբ ապահովագրական են, բյուջեից ծախսվում է ՀՆԱ մոտ 20-28%-ը: Ապահովագրողը վստահ է, որ այդ գումարների ընդամենը կեսը կարող է վերաբշխվել ապահովագրական հմակարգի միջոցով: Նրա կարծիքով, նման արդյունքն ապահովագրական շուկայի համար իրատեսական է առաջիկա 7-8 տարիներին և հիմնականում ավելի շտ կախված կլինի քաղաքական կամքից: Այդ ընթացքում, ըստ Լ.Ալթունյանի, երկիրում պետք է ընդունվի ապահովագրական 4 օրենք: Մասնավորապես, նա նկատի ունի պարտադիր բժշկական ապահովագրությունը, վտանգ ներկայացնող ձեռնարկությունների ապահովագրությունը և էկոլոգիական ռիսկերի ապահովագրությունը:
նահատելով Հայաստանի ապահովագրական շուկայում տիրող իրավիճակը, ապահովագրողը նշել է մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչը պայմանավորված է նաև արդյունավետ օրենսդրական բազայի առկյությունով, որը մշկվել է Կենտրոնական բանկի կողմից: ՙՀայաստանի Ապահովագրական օրենսդրությունը, ամենազարգացածներից մեկն է ԱՊՀ տարածքում, անգամ Ռուսաստանի համեմատ՚:
Խոսելով ընկերության 14 տարիների ձեռքբերումների մասին, Լ.Ալթունյանն ընդգծել է, որ ՙԻՆԳՈ Արմենիան՚ փոքր կազմ ունեցող ընկերությունից վերածվել է ֆինանսական լուրջ կառույցի, որտեղ աշխատում է 147 մասնագետ: Ընկերության գործակալական ցանցը ներկայումս կազմված է 1700 խորհրդատուներից: Ընկերության ռազմավարությունը ենթադրում է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների ներդրում ֆինանսների ոլորտում, մասնավորապես, ապահովագրության հատվածում: Այսօր ընկերությունն ունի 14 ներկայացուցչույթուն Հայաստանի մարզերում և Երևանում: Ընկերության ամենակրևոր ձեռքբերումը գործադիր տնօրենը համարում է հաճախորդների հետ հարաբերույթունների գործող համակարգը: