Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2011 14:35
ՀՀ կառավարությունը արտաքին պարտքի մինչև 50% աճի հաշվին բյուջեի դեֆիցիտը կկրճատի 1.7%-ով
ԱրմԻնֆո. ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներինª վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարևոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. ՚Կարծում եմª սա կարևոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձևավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերըª մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարևոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձևավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ:
Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռևս պատրաստ չեն հստակ ձևակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձևավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկելª հնարավոր ռիսկերն ու խնդիրները լուծելու համար: Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանըª էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքներըª ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար:
Գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: