Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2011 21:09
Արարատբանկը սինդիկացված վարկի առաջին տրանշը կստանա մինչև տարեվերջ
ԱրմԻնֆո. Արարատբանկը սինդիկացված վարկի առաջին տրանշը կստանա մինչև տարեվերջ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, նշելով, որ տրանշի քանակն ու չափերը Արարատբանկի կողմից ներկայացվող պահանջարկներից:
Նա տեղեկացրել է, որ Եվրոբանկը Սրարատբանկին կտրամադրի ընդհանուր հաշվով 3 մլն.դոլար, իսկ մնացած 9 մլն.դոլարը կսինդիկացվի 3 առջտրային բանկերի միջև, այդ թվում ՙՊրոմսվյազբանկի՚, VDK Spaarbank nv և Byblos Bank S.A.L բանկերի միջև: Նա նշել է, որ սինդիկացված վարկը կուղղվի Հայաստանում միկրոբիզնեսի և ՓՄՁ զարգացմանը:
Մինչ այդ Պրոմսվյազբանկը հաղորդել էր, որ վարկային միջոցներն Արարատբանկին կտրամադրվեն մեկ տարով, հիմնական գումարը 2012 թվականի հոկտեմբերին մարելու պայմանով: