Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2011 17:51
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը՚ մինչև տարեվերջ նախատեսում է բանկոմատների թիվը հասցնել 56-ի
ԱրմԻնֆո. Մինչև 2011թվականի ավարտը ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է հասցնել բանկոմատների թիվը 56-ի, իսկ POS-տերմինալներինը` 200-ի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում գործում է 51 բանկոմատ և 186 POS-տերմինալ, որից 35-ը տեղադրված են Բանկի դրամարկղերում`կանխիկ գործարքների համար, իսկ 151-ը` առևտրի և սպասարկման կետերում:
Մինչև 2011թվականի տարեվերջ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է հասցնել բանկոմատների թիվը 56-ի, իսկ POS-տերմինալներինը` 200-ի: 2010թ. միևնույն ժամակահատվածի համեմատ Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի թիվն աճել է 25%-ով` 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 86 576 քարտ, որից VISA – 71 780, MasterCard – 14 796: Ակտիվ քարտերի թիվը կազմել է 25 805, որից VISA – 16 344 և MasterCard – 9 461: Միևնույն ժամանակահատվածում աշխատավարձային ծրագրերի թիվը կազմել է 131:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ - ազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ն VISA Inc. միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է հանդիսանում 2002 թ-ից, MasterCard-ի անդամ` 2005թ-ից, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի անդամ` սկսած 2009թ-ից: 2009 թ-ին Բանկն ավարտել է իր միակ բաժնետեր` ռուսաստանյան ազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոն սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիայի գործընթացը: