Երկուշաբթի, 24 Հոկտեմբերի 2011 17:51
Estate.am-ը գործարկել է Հայաստանում առաջին և միակ iPhone կիրառումն անշարժ գույքի վաճառքի և վարձակալության հայտարարություններում
ԱրմԻնֆո. Estate.am ընկերությունը գործարկել է Հայաստանում առաջին և միակ iPhone կիրառումը անժարժ գույքի վաճառքի և վարձակալության հայտարարություններում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, առաջիկա օրերին ընկերությունը պատրաստվում է գործարկել ևս մի նոր պրոդուկտ` Android պլատֆորմով սմարթֆոնների համար:
Ընկերությունում հայտնել են, որ նոր պրոդուկտը մատչելի է բեռնման համար AppStore պորտալում, պարզաբանելով նաև, որ օգտագվողների շարժական գաջետը կցուցադրի ինֆորմացիայի ամենօրյա նորացումները, կապված երկրորդային շուկայում անշարժ գույքի վաճառքի և վարձակալության հետ: Համապատասխամ քաղաքի քարտեզի վրա օգտվողը կարող է դիտել ոչ միայն ընտրված օբյեկտի գտնվելու վայրը, այլ նաև այդ օբյեկտի հեռավորույթունը:
Նշենք, որ ընկերության նածագծի մշակողն է ՙԲոնսայ՚ ընկերությունը: Նախագիծը գործարկվել է այս տարվա մարտին: Կայքի տվյալների բազան այսօր ներառում է ավելի քան 5 հազար հայտարարություն անշարժ գույքի և հողատարածքների առաջնային և երկրորդային շուկաների վերաբերյալ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ