ԱՔՌԱ վարկային բյուրոն ֆիզիկական անձանց առաջարկում է վարկային պատմություններից օգտվելու on-line տարբերակ
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերի 07-ից ՙԱռցանց ինքնահարցում՚ ծառայությունից օգտվելու համար ֆիզիկական անձինք կարող են առցանց ռեժիմում գրանցվել, նույնականացվել ԱՔՌԱ համակարգում, ստանալ իրենց վարկային պատմությունը և ՙԱՔՌԱ սքոր՚ սքորինգային գնահատականը առցանց եղանակով` առանց ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ այցելելու:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՔՌԱ մամուլի ծառայությունից,
նույնականացման գործընթացը առցանց ռեժիմով կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական անձը ունենա ԱՌՔԱ վիրտուալ քարտ: Հակառակ դեպքում ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱե համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է նաև «Masterե քարտերով:
Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք: