Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2011 18:54
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն դարձավ ՙVISA՚ միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ:
ԱրմԻնֆո. ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն դարձավ ՙVISA՚ միջազգային վճարահաշվարկային համակարգի անդամ և ՙARCA՚ ու ՙMASTERCARD՚ քարտերին զուգահեռ սկսեց թողարկել ՙVISA INFINITE՚, ՙVISA PLATINUM՚, ՙVISA GOLD՚, ՙVISA BUSINESS՚, ՙVISA CLASSIC՚ և ՙVISA ELECTRON՚ պլաստիկ քարտեր` հաճախորդներին տալով ընտրության լայն հնարավորություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունից, ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն, հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ընդգրկուն փաթեթով ապահովման իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և հետագայում ևս հետևողականորեն շարունակելու է պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման քաղաքականությունը` ապահովելով հաճախորդներին միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցում:
2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 62.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.2 մլրդ դրամ: Բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: