Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2011 18:02
EBRD ՙՖինկա՚ վարկային կազմակերպությանը կտրամադրի 4 մլն.դոլարի վարկ
ԱրմԻնֆո. Առաջիկա օրերին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ ՙՖինկա՚ ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի 4 մլն.դոլարի վարկ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է EBRD երևանյան գնասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը:
Նրա խոսքերով, նշված միջոցները դրամական արտահայտությամբ կուղղվեն միկրոֆինանսավորմանը Հայաստանի գյուղական համայնքներում: Վարկի մարման ժամկետը կկազմի 5 տարի: Պատասխանելով այն հարցին, որ արտարժութային վարկերի համեմատ սինթետիկ վարկերի ներգրավումը բանկերի և վարկային կազմակերպությունների վրա ավելի թանկ է նստու,, Վ.Ռազլոգը նշել է, որ ռեսուրսների թանկությունը և տոկոսադրույքները արտացոլում են ռիսկերի գնահատկանը: ՙԵվրոբանկը, Կենտրոնական բանկի և մյուս կառույցների հետ ներկայումս քննարկում է գյուղական շրջաններում ռիսկերի կրճատման հարցերը` միկրոֆինանսավորման և ընդհանրապես, վարկավորման հատվածում: Մենք ակնկալում ենք, որ միկրո-, փոքր և միջին բիզնեսի համար սինթետիկ վարկերի արժեքը կնվազի՚,-ընդգծել է նա: Վ.Ռազլոգը հիշեցրել է, որ ընթացիկ տարում EBRD սեիթետիկ վարկ է տրամադրել հայկական 2 բանկի` ACBA-Credit Agricole Բանկի և Արարատբանկին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, ՙՖինքա՚ վարկային կազմակերպությունն իր ցուցանիշներով գտնվում է Հայաստանի առաջատար վարկային կազմակերպությունների հնգյակում: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 12.6 մլրդ.դրամ ¥3 տեղ¤, վարկային ներդրումները` 10.6 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, պարտավորությունները` 10 մլրդ.դրամ ¥1 տեղ¤: Ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով ընկերութունն ապահովել է 481 մլն.դրամի զուտ ահույթ ¥3 տեղ¤: