Երեթշաբթի, 8 Նոյեմբերի 2011 18:25
Արարատբանկը միանվագ ձևով կստանա 12 մլն.դոլարի սինդիկացված վարկ
ԱրմԻնֆո. Արարատբանկը միանվագ ձևով կստանա 12 մլն.դոլարի սինդիկացված վարկ, ուղղելով այն միկրո, փոքր և միջին բիզնսի ֆինանսավորմանը, ինչպես նաև միջազգային առևտրի խթանմանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, արդեն ստորագրված սինդիկացված վարկի պայմանագրի շրջանակներում, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը ¥EBRD¤ ընդհանուր առմամբ կտրամադրի 3 մլն.դոլարը, իսկ մնացած 9 մլն.դոլարը կտրամադրեն 3 առևտրային բանկեր, մասնավորապես, Պրոմսվյազբանկը ¥Ռուսաստան¤, VDK Spaarbank (Բելգիա) և Byblos Bank S.A.L (Լիբանան):
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, Ա.Օսիպյանը տեղեկացրել է, որ Արարատբանկի ողջ գործունեության ընթացքում դա առաջին սինդիկացված վարկն է, որի մարման ժամկետը կկազմի 1-5 տարի: Նա նկատել է, որ արտահանող ընկերությունների համար տոկոսադրույքները կկազմեն տարեկան 9%: Ա.Օսիպյանի խոսքերով, սինդիկացված վարկի ռեսուրսները կուղղվեն տնտ¥եսության բոլոր հատվածներին, բացառությամբ ագրոբիզնեսի: Նա հավելել է, որ ներկայումս ՓՄՁ գծով վարկային պորտֆելը կազմում է 20 մլրդ.դրամ:
EBRD սինդիկացված վարկերի վարչության ղեկավար Լորենս Ջորգենսենն իր կողմից նշեց, որ նշված վարկի տրամադրումը հաստատում է EBRD պատրաստակամությունը Արարատբանկի հետ երկարաժամկետ համագործակցության գործում: ՙԱյն, որ Արարատբանկը ՓՄՁ վարկավորման գծով հանդիսանում է տեղական շուկայի առաջատարը, կարևոր է EBRD համար և վկայում է այն մասին, որ սինդիկացված վարկը կօգտագործվի ըստ նշանակության, ընդլայնելով հաճախորդների հնարավորությունները և նպաստելով Հայաստանի շուկայում միկրո, փոքր և միջին բիզնսի զարգացմանը՚,-ընդգծել է նա, հավելելով, որ վարկը տրամադրվել է Արարատբանկի համբավի և ուժեղ մենեջմենտի շնորհիվ:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ EBRD, անտեսելով ճգնաժամային պայմանները, շարունակում է աջակցել Հայաստանում բիզնեսի ենթակառույցների զարգացմանը, իսկ մասնավոր հատվածի վարկերի բաժինը կազմում է Եվրոբանկի կողմից Հայաստանում տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելի 95%-ը, նշել է նա: