Երեթշաբթի, 8 Նոյեմբերի 2011 19:04
Եվրոբանկը պատրաստ է աջակցել Հաաստանի բանկային համակարգի կոնսոլիդացմանը
ԱրմԻնֆո. ՙՀայաստանի բանկային համակարգում հասունացել է կոնսոլիդացման անհրաժեշտությունը, և Եվրոբանկը պատրաստ է աջակցել այդ գործընթացին՚,-այսօր Երևանում կյացած մամուլի ասուլիսում հայտարարեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խսքերով կոնսոլիդացումը նորմալ գործընթաց է, որի միջով Հայաստանի բանկային համակարգը պետք է անցնի: Սակայն, ինչպես նշեց նա, շուկայի մասնակիցները պետք է ինքնուրույն գան այդ համոզմանը, առանց ռեգուլյատորի կողմից իրականացվող ճնշումների: ՙՀատկապես այս դիրքերից է, որ Եվրոբանկը պատրաստ է օգնել Հայաստանի բանկային հատվածի մասնակիցներին կոնսոլիդացման նախագծերում, նոր պրոդուկտների մշակման գործում և բանկային համակարգի բարեփոխումների գործում՚,-նկատեց Վ.Ռազլոգը, հավելելով, որ կոնսոլիդացումը նև կընդլայնի բանկերի մասնաճյուղերի ցանցը, ծածկելով հանրապետոթւյան ողջ տարածքը:
Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն իր հերթին նշեց, որ բանկի ռազմավարությունը նախատեսում է անսահմանափակ աճ, ձեռքբերվող ընկերությունների միջոցով, հետևաբար, ընտրությունը շարունակվում է: ՙՀետաքրքիր սուբյեկտի առաջացման դեպքում մենք կառաջարկենք ձեռքբերման մեր պայմաները՚,-ասաց Ա.Օսիպյանը: