Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 19:44
Հայաստանւ Բանկերի Միությանն են ներկայացվել Կադաստրի կողմից իրականացվող համակարգային փոփոխությունները
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարոթյանն անընթեր Անժարժ գույքի պետական Կադաստրի կոմիտեն այսօր Հայաստանի Բանկերի Միությանը ներկայացրեց կադաստրի կողմից իրականացվող համակարգային փոփոխությունները, որոնք նախատեսված են 2012 թվականից:
ՙԲանկերը հանդիսանում է էլեկտրոնային համակարգի ամենաակտիվ օգտվողները: Նրանց համար մենք հնարավորություն կստեղծենք, առանց Կադաստր այցելելու, On-Line ռեժիմով գրանցել հիփոթեքային վարկերի տրամադրման կամ գրավով վարկավորման վերաբերյալ քաղաքացիների դիմումները՚,-նշեց Կադաստրի ներկայացուցիչ Խաժակ Կարայանը:
Նրա խոսքերով, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունում ոչ մի փոփոխություն չի նախատեսված, համակարգային բարեփոխումները նախատեսում են ընդամենը կադաստրի աշխատանքների պարզեցում, մասնավորապես, տվյալների բազայի պարբերաբար թարմացում, անշարժ գույքի չափագրման անհրաժեշտության վերացում` որը պետգրանցման ենթական չէ, ինչն էլ իր հերթին կթեթևացնի բանկերի աշխատանքը հաճախորդների հետ: