Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2011 18:49
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սպասարկում է ՙՅուքոմ՚ ընկերության հաճախորդներին:
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է սպասարկել ՙՅուքոմ՚ ընկերության բաժանորդներին: Այսուհետ ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների (ինտերնետ, մալուխային հեռուստատեսություն և թվային հեռախոսակապ) դիմաց վճարումները կարող են իրականացվել բանկի բոլոր բաժանմունքներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Հիշեցնենք, որ բանկում գործում է ՙՏելեքարդ՚ համակարգը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել կոմունալ, ինչպես նաև ինտերնետի, բջջային և ֆիքսված կապի վճարումները sms-հաղորդագրությունների միջոցով:
2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.5 մլրդ դրամ, ակտիվները - 82.3 մլրդ դրամ, պարտավորությունները - 66.8 մլրդ դրամ: Ընթացիկ 9 ամիսների արդյունքներով բանկն ապահովել է 778.8 մլն դրամի զուտ հասույթ: Բանկում գործում է 15 մասնաճյուղ` 6-ը Երևանում և 9-ը հանրապետության տարբեր շրջաններում: