Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2011 18:41

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2011թ. 9 ամիսներին ապահովել է 3.9 մլրդ.դրամի զուտ շահույթ


ԱրմԻնֆո. 2011 թվականի 9 ամիսների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի զուտ եկամուտը կազմել է 3,888 մլն. ՀՀ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79,092 մլն. ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 2010թ. դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 23.1%-ով և կազմել է 44,940 մլն. ՀՀ դրամ: հիմնական գործունեության եկամուտը հասել է 9,611 մլն. ՀՀ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ավելանալով 26.2%-ով, կապիտալի (ROE) և ակտիվների (ROA) եկամտաբերության գործակիցները համապատասխանաբար կազմել են 17,6% և 3,6%: Զուտ եկամտով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,

Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկում Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային փաթեթը ավելացել է 31,4%-ով` 10.7 մլրդ ՀՀ դրամով և կազմել է 44,5 մլրդ ՀՀ դրամ: Կորպորատիվ բիզնեսի հաճախորդների վարկային փաթեթը աճել է 31.5%-ով:

Ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներին առկա միջոցների հարաբերական աճը 2011թ. կազմել է 23.1%, բացարձակ աճը` 8.4 մլրդ ՀՀ դրամ, որը ևս մեկ անգամ ապացուցեց ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերը: Բանկի կորպորատիվ հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդների ծավալը նույնպես աճել է ավելի քան 50%-ով տարեսկզբի հետ համեմատ:

Նման ցուցանիշներին հասնելը Բանկին նպաստել է այնպիսի վարկային պրոդուկտների պայմանների և սակագների բարելավմանն ուղղված ակտիվ աշխատանքները, ինչպիսիք են` ավտովարկավորումը, փոքր բիզնեսի վարկավորումը, հիփոթեքային և սպառողական վարկերը, դեբետային քարտերը, ինչպես նաև ավանդային պրոդուկտների մասով կատարված ակցիաները`Հաղթանակի օրվան նվիրված ՙՎՏԲ Հաղթանակ՚ և Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ ավանդները:

Բացի գործող պրոդուկտների սակագների և պայմանների բարելավումից, Բանկը նաև ակտիվ աշխատել է բիզնես գործընթացների օպտիմալացման և ֆիզիկական անձանց համար բարձր տեխնոլոգիական ծառայությունների ներդրման ուղղությամբ: ՎՏԲ-Հայաստան Բանկը միակ Բանկն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին վճարային տերմինալների ցանցի միջոցով շուրջօրյա համալրել իրենց բանկային և քարտային հաշիվները (ամբողջ ՀՀ տարածքում շուրջ 400 տերմինալներ):
2011թ. ակտիվ քարտերի ընդհանուր քանակով (տեղական և միջազգային) ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական, թողարկելով և սպասարկելով բացառձակապեսVisa քարտեր: 30.09.2011թ. դրությամբ Բանկի ակտիվ քարտերի քանակը անցել է 122 000, տարեկան աճով 52.5%-ով: Բանկն իր հաճախորդներին տրամադրում է Visa Electron, Visa Classic, Visa Gold, Visa Business և Visa Platinum քարտեր:

Ըստ աղբյուրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը մնում է առաջատարներից մեկը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների շուկայում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս արագ և հուսալի գումար փոխանցել ինչպես իրենց հաշվեհամարներից, այնպես էլ առանց հաշվի բացման: Բանկը համագործակցում է 8 միջազգային խոշորագույն դրամական փոխանցումների համակարգերի հետ:

2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակվել է Բանկի Հայաստանի խոշորագույն մասնաճյուղային ցանցի բարեկարգման և օպտիմալացման ծրագիրը: Բացվել են նոր մասնաճյուղեր Ապարան, Բյուրեղավան և Նոյեմբերյան քաղաքներում: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի մասնաճյուղային ցանցը կազմված է եղել Հայաստանի տարածքում գործող 68 մասնաճյուղերից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է հաջող և տեղական շուկայում պահանջված
ռեգրեսային ֆակտորինգի նախագիծը և դրա շրջանակներում, մասնավորապես ՀԿԵ հաճախորդների համար մշակել է Հայաստանում նմանատիպը չունեցող հատուկ պրոդուկտ: ՀԿԵ հաճախորդների համար բաց են ֆակտորինգային սահմանաչափեր, որոնցով ֆինանսավորվում են տեղական ընկերությունների` երկաթուղով իրականացվող բեռնափոխադրման ծախսերը: Պրոդուկտի նկատմամբ ունեցած հաճախորդների հետաքրքրությունից ելնելով և կիրառելով ՎՏԲ խմբի հնարավորությունները` ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012թ. նախատեսում է ներդնել նաև փորձնական ծրագրեր ոչ ռեգրեսային և միջազգային ֆակտորինգի գծով:

Փաստաթղթային գործառնությունների մասով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես գրանցել է լավ արդյունք` 2011թ. 9 ամիսների ընթացքում տրամադրված երաշխիքների և ակկրեդիտիվների ծավալն աճել է 77%-ով 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:

2011թ. երկրորդ եռամսյակում, ելենով շուկայի պահանջարկից, Բանկը ներդրել է 2 նոր վարկային պրոդուկտ կորպորատիվ հաճախորդների համար` վարկ «Հասանելիե և ՙԱռևտրային հիփոթեք՚:

ՙ2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես ունիվերսալ բանկ, շարունակել է մանրածախ բիզնեսի զագացմանն ուղղված ակտիվ քաղաքականությունը, հաջողությամբ ավելացնելով ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և շուկայում ամրապնդելով առաջատար դիրքերը բոլոր ցուցանիշներով, ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ուղղությամբ: Այս պահին տարվում են լայնածավալ աշխատանքներ բոլոր պրոդուկտների և Բանկի կորպորատիվ բլոկի բիզնես գործընթացների արդիականացման և օպտիմալացման ուղղությամբ: Մենք շարունակում ենք ակտիվորեն զարգացնել և մեր հաճախորդերին առաջարկել առավել ունիվերսալ և հարմար բանկային պրոդուկտներ, և 2011թ. ավարտին սպասում ենք գործունեության հիմնական ցուցանիշների բարձր աճ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:

Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ: ՎՏԲ-Հայաստան բանկը գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա: 2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:
Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ:

2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 1043 աշխատակից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40