Հինգշաբթի, 10 Նոյեմբերի 2011 16:27
ՙՌԵՍՈՄԵԴ՚ անհատական բուժապահովագրության ծրագիրը համալրվել է նոր ատամնաբուժական բաղադրիչով
Արմինֆո: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ՙՌԵՍՈՄԵԴ՚ անհատական բուժապահովագրության ծրագիրը համալրվել է նոր`ՙԱռողջ ատամ՚ ատամնաբուժական բաղադրիչով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՌԵՍՈ ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից, նոր բաղադրիչի շրջանակներում ընկերության հաճախորդները 15 հազար դրամով կարող են միանալ նաև ատամնաբուժական սպասարկման ծրագրին:
Աղբյուրի համաձայն, ծրագիրը ենթարում է մի շարք ատամնաբուժական հիվանդությունների բուժում ¥ատամների, լնդերի և օրթոպետիկ հիվանդությունների համալիր բուժում¤, որոնք բուժապահովագրության ծրագրով չեն փոխհատուցվում: Ծրագիրը ներառում է նաև մի շարք ատամնաբուժական ծառայությունների մատուցում ¥ատամի հեռացում, ռենտգեն, ատամնաքարի հեռացում¤:
Ընկերությունում ճշգրտել են, որ պայմանագիրը նախատեսում է ատամնաբուժական հիվանդությունների բուժում, որոնք առաջացել են նաև մինչև ՙԱռողջ ատամ՚ պայմանագրի կնքումը: Մեկ պայմանագրի շրջանակներում ատմնաբուժական բուժում կարող են ստանալ ընտանիքի 4 անդամներ: