Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 13:09
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն տրամադրում է վարկային գիծ` սպառած գազի վճարման համար
ԱրմԻնֆո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է է վարկային գիծ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴե ՓԲԸ բնական գազի մատակարարման դիմաց վճարումներ կատարելու նպատակով: Վարկային գիծը բացվում է հաճախորդի բանկային հաշվին: Տվյալ ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին (բիզնեսի) աջակցության համար: 2007 թվականից Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` "Գազպրոմբանկ"(ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ հանդիսանում է VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa լոկալ վճարային համակարգի լիիրավ անդամ: Բանկն ունի 15 մասնաճյուղ, այդ թվում` 9 հանրապետության մարզերում և 6-ը Երևանում: