Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 19:53
Հայաստանում 9 ամիսներին հիփոթեքային գործարքների մեծ մասն իրականացվել է բազմաբնակարան շենքերում
ԱրմԻնֆո. Հայաստանում 2011 թվականի 9 ամիսներին հիփոթեքային գրավադրմամբ գործարքների մեծ մասն իրականացվել է բազմաբնակարան շենքերում:
Այս մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական Կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարվել է անշարժ գույքի գրավադրումով 1715 գործարք, որոնցից 1270-ը Երևանում: րավադրումով գործարքների 81.9%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերով, իսկ 13.8%-ը` առանձնատներով:
Աղբյուրի համաձայն, գրավով գործարքների թիվը 9 ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 37.9%, ընդ որում, Երևանում այս ցուցանիշը կազմել է 38.6%, իսկ շրջաններում` 35.7%:
2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարվել է 7337.51 հա հողի գրավադրումով գործարք, որից 242.35 հա` Երևանում: Ընդ որում, նշված գործարքների 95%-ը ¥6970.92 հա¤ եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: Նման գործարքների ամենամեծ ծավալները գրանցվել են Արմավիրի մարզում` 5700.65 հա, որի մեծ մասը` 5687.55 հա`եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր: