Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2011 17:25
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը մեկ տարում իջել է 7.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ համեմատ իջել է 0.4%, իսկ նախորդ տարվա նոիյն ժամանակահատվածի համեմատ` 7.9%, կազմելով 125: Ընդ որում, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ այն իջել է 9.8%: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ աճել է 0.4%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է 6.7%, կազմելով 217.3: Ընդ որում, 2011 թվականի օգոստոսին, 2010-ի օգոստոսի համեմատ անվանական արդյունավետ փոխարժեքը նվազել է 6%: 2011 թվականի անվանական արդյունավետ փոխարժեքի անկում է գրանցվել փոտրվար, մարտ և ապրիլ ամիսներին: