Երկուշաբթի, 14 Նոյեմբերի 2011 21:11
Հայաստանի առևտրային բանկերը մեկ տարում քարտերի քանակը մեծացրել են 87.1%
ԱրմԻնֆո. ArCa ազգային պրոցեսինգի անդամ Հայաստանի առևտրային բանկերը 2011 թվականի հոկտեմբերին ընդհանուր հաշվով թողարկել են 36543 քարտ, ինչը 87.1% բարձր է 2010-ի հոկտեմբերի ցուցանիշից: Ընդ որում, ակտիվ քարտերի ընդհանուր քանակը հոկտեմբերի վերջին կազմել է 723.6 հազ.քարտ, այն ժամանակ, երբ 2010-ի հոկտեմբերին այն կազմել է 545.7 հազ.քարտ, 32.6% տարեկան աճով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, ընթացիկ տարվա հոկտեմբերին բանկերի կողմից թողարկվել է 17998 ArCa քարտ, տարեկան աճելով 2.7 անգամ, 10961 MasterCard, տարեկան աճելով 2.2 անգամ և 7584 Visa քարտ, տարեկան աճելով 6.2%:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատար դիրքերում է MasterCard-ը` 61%, մինչև 153.8 հազ.քարտ, նորին հաջորդում է Visa քարտը` 30,6%, մինչև 195.4 հազ.քարտ և ArCa քարտերը` 24,6%, մինչև 374.4 հազ.դրամ:
Ըստ ArCa-ի տվյալների, հոկտեմբերին գործառնություններ են իրականացվել է մոտ 479,2 հազար քարտերով կամ ակտիվ քարտերի ընդհանուր թվի 66.2%-ով, մասնավորապես, 267,2 հազար գործարք` ArCa քարտերով, տարեկան աճը` 17.3%, մոտ 122 հազար գործարք` Visa քարտերով, տարեկան աճը` 35,8%, և 90 հազար գործարք MasterCard համակարգի քարտերով, տարեկան աճը` 68,3%: Ըստ Armenian Card-ի, 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների թիվը առևտրի և սպասարկման կետերում 3880 (տարեկան աճը կազմել 42.8%), որից 366-ը տեղակայված են կանխիկացման կետերում (տարեկան աճը 12.6%), իսկ 3514-ը`առևտրի կետերում (տարեկան աճը` 46,8%): 2011 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանում տեղակայված է եղել 790 բանկոմատ, տարեկան կտրվածքով աճելով 19.5%: