Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 21:56
HSBC Բանկ Հայաստանը վերաբացում է իր ութերորդ մասնաճյուղը
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը այսօրվանից վերաբացում է Կոմիտաս 47 հասցեում` ՙՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ՚ ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր «Կոմիտաս 1ե մասնաճյուղը, որը փակվել էր 2009 թվականի հունիսին` բանկի կողմից սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման հետևանքով:
Եթե նախկինում ՙԿոմիտաս 1՚-ը սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ էր, որտեղ հաճախորդները կարող էին դիմել միայն ավտովարկավորում ստանալու նպատակով, ապա վերաբացված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է HSBC- ի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը: Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ` ՙՌենո-Նիսսան՚ (Կոմիտաս 47), ՙՖորդ-Վոլվո-Լենդ Ռովեր՚ (Աճառյան 42), ՙՊեժո՚ (Ռուբինյանց 33/1), ՙՇևրոլե՚ (Հալաբյան 18) ցուցասրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի դիմած հաճախորդներին, որոնք կօգտվեն միևնույն արտոնյալ տոկոսադրույքից` սկսած 13%-ից:
ՙՎերջին մեկ տարում HSBC Բանկ Հայաստանը զգալիորեն ավելացրել է անհատական վարկավորման ծավալները և մինչև տարեվերջ ընդհանուր պորտֆելը կկազմի շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր գնահատմամբ, անհատական վարկերի պորտֆելի ավելացման գործում կարևոր դերակատարություն կունենա այսօր վերաբացված ՙԿոմիտաս 1՚ մասնաճյուղը՚, - նշել է HSBC Բանկ Հայաստանի Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը:
Ավելի քան 10-ը տարի է, ինչ HSBC Բանկ Հայաստանը համագործակցում է վերոնշյալ ընկերությունների հետ վարկավորման, ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտներում: Այսպես, 2010 թվականի արդյունքներով ՙԿարկոմավտո՚ ՍՊԸ-ն ճանաչվել էր HSBC Բանկ Հայաստանի լավագույն հաճախորդը ՙլխավոր գործադիր տնօրենի ընտրություն՚ անվանակարգում, իսկ 2009-ի արդյունքներով` լավագույն հաճախորդը` ՙԲանկային երաշխիքներ՚ անվանակարգում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ HSBC Բանկ Հայաստանը վարկային պորտֆելի չափերով գտնվում է Հայաստանի ռաջատար բանկերի հնգյակում, ապահովելով այս ցուցանի 27.4% տարեկան աճ, իսկ միայն 3-րդ եռամսյակում` 6.7% աճ: Ընդ որում, վարկային պորտֆելի աճը պայմանավորված է գյուղատնտեսության, տրանսպորտի և կպի, առևտրի և արդյունաբերության ոլորտներում կատարված ներդրումներով: Բանկի վարկային պորտֆելի 75%-ը կազմում են տնտեսության զարգացմանն ուղղված վարկերը ¥2 տեղ¤, իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմում են մոտ 18% ¥7 տեղ¤: Բանկի ակտիվների կազմում վարկային պորտֆելի տեսակարար կշիռն անցնում է 64%-ից: 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով HSBC Բանկ Հաաստանն ապահովել `4.6 մլրդ.դրամի զուտ շահույթ, 53.3% տարեկան աճով: Արդյունավետության գործակիցներով Բանկը գտնվում է առաջատարների եռյակում` ROA= 2.94% ¥3 տեղ¤, իսկ ROE=16.96% ¥2 տեղ¤: