Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2011 20:15
Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում
ԱրմԻնֆո. “Happy Voyage” տուրիստական գործակալության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը պրոմո-կետ է բացել ք.Երևան, Չարենցի 40 հասցեում գտնվող գործակալության տարածքում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկը տուրիստական փաթեթի ձեռքբերման համար վարկը տրամադրում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման պայմանները հետևյալն են` տարեկան տոկոսադրույքը` 20%, կանխավճարը`0%, ժամկետը` 12 ամիս: Ընդ որում, առաջին երկու ամսում հաճախորդը վճարում է միայն տոկոսագումարները: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և հաշիվ-ապրանքագիր գործակալությունից: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Արտերկրում տուրիստական ծախսերը հոգալու համար Յունիբանկն առաջարկում է նաև վարկային գծով Visa միջազգային քարտեր:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Յունիբանկը համագործակցություն հաստատեց բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատար “Օրանժ Արմենիա” ընկերության հետ և 10 պրոմո-կետ տեղադրեց Orange-ի ցանցում Երևանում, յումրիում և Վանաձորում: Բանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաև Mobile Centre, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am, MyNotebook.am խանութ-սրահներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով տեղ է զբաղեցնում Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 30.09.2011թ.-ի դրությամբ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 24.3 մլրդ դրամ, 3% եռամսյակային աճով: Բանկի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկավորման բժինը կազմում է 30.6%, ընդ որում, դրանց մեծ մասը բաժին է ընկել հիփոթեքին ¥3 տեղ¤, որին հաջորդում են տարաժամկետ վճարման միջոցով ապրանքների ձեռքբերման վարկերը, որոնց աննշան չափերով զիջում են ավտովարկերը ¥1 տեղ¤: