Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2011 17:08
Զարգացող երկրներում արդյունավեբարական աճը ճգնաժամային փուլում չի անցնի 5%-ից, գտնում է բորսայական առևտրի ոլորտի հայտնի ՙգուրու՚ Վենիամին Սաֆինը
ԱրմԻնֆո. Ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավոր վրա հասնելն առաջին հերթին կհարվածի զարգացած տնտեսոություններին, իսկ զարգացող երկրներն ավելի քիչ կտուժեն: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հնչեցրեց բորսայական առևտրի ոլորտի հանրահայտ գուրու, բորսայական առևտրի ՙՖորեքսԿլուբ՚ Միջազգային ակադեմիայի ռեկտոր, ֆիզիզկա-մաթեմատիկական գիտոությունների թեկնածու Վենիամին Սաֆինը: Ըստ նրա գնահատականների, արդյունաբերական արտադրության աճի տեմպերն աշխարհում ընկել են, և առաջիկա տարիներին, ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավոր վրա հասնելու պայմաններում, աճ չի կանխատեսվում: Նման պայմաններում որոշ երկրներ կզարգանան դանդաղ` 1-2%, իսկ մյուսները, մասնավորապես, զարգացող երկրները` 4-5%, գտնում է Վ.Սաֆինը:
Արժութային շուկայի առումով նա նշելց, որ եվրոյի արժեքն առաջիկա տարիներին դոլարի նկատմամբ կթուլանա, սակայն, հնարավոր է եվրոպական փոխարժեքի տարբեր ուղղություններով տատանումներ: Եվրոյի նվազող տրենդը, Սաֆինի կարծիքով, կպահպնվի այնքան ժամանակ, քանի դեռ Հունաստանին դուրս չեն հանել Եվրագոտուց, ինչը, ըստ փորձագետի, սակավ հավանական է:
Հաջորդ տարի 1 բարել նավթի գինը, ըստ փորձագետի, կպահպանվի 100-150 դոլարի սահմաներում: Իսկ դոլարը կմնա որպես գերիշխող փոխարժեք, առնվազն` առաջիկա 10 տարիներին: ՙԱմենահզոր տնտեսությունն աշխարհում ԱՄՆ տնտեսությունն է, դա անվիճելի փաստ է՚,-նկատեց փորձագետը: Չինաստանին Սաֆինն անվանել է ընդամենը մի ֆաբրիկա, նկատելով, որ այսօր վաստակում է ոչ թե նա, ով արտադրում է, այլ նա, ով ստեղծում է, նկատի ունենալով Ամերիկան:
Անդրադառնալով Ֆորեքս-ում աշխատելու հիմնական սկզբունքներին, Վ.Սաֆինը նշեց, որ ֆինանսական շուկայում աշխատելիս առաջին հերթին հարկավոր է խիստ կարգապահություն, իսկ սովորել կարող է յուրաքանչյուրը, դրա համար էլ ՙհաջողակ թրեյթերների շարքում մեծ տոկոս են կազմում նախկին զինվորականները՚,-ընդգծեց նա:
Նա նշեց, որ իրականում Ֆորեքս-ը դա ՙաշխատանք է, բիզնես է և դրան պետք է սովորել՚: ՖորեքսԿլուբի երևանյան մասնաճյուղը, տեղեկացրեց նա, բորսայական առևտրի սկզբունքներն է դասավանդում արդեն 11 տարի, և այդ ընթացքում սկզբնական սեմինարների են մասնակցել ավելի քան 7 հազար հաճախորդ, իսկ ավելի քան 700 հոգի անցել է բազային կրթությունը: