Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 19:15
Հայռուսգազարդն առաջարկում է ձմռանը գազի դիմաց վճարելելու նոր մեխանիզմ
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 21-ին ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ի և ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱՐԻԿՈԼ՚ բանկերի հետ ստորագրել է հանաձայնագիր սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ կիրառելու վերաբերյալ:
Ջեռուցման սեզոնին ընդառաջ և բնակիչների սոցիալական հոգսերը թեթևացնելու նպատակովª ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն բաժանորդների համար մշակել է սպառված բնական գազի դիմաց վճարումների հարմարավետ և ճկուն մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում, մասնավորապես ձմռանը, ամսական վճարումները կատարել հավասարաչափ մարումներով և անհամեմատ մատչելի եղանակով:
ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ լխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանի խոսքերով, ՙԸնկերությունըª լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը և ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը, մշակել և ներդրել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս մատչելի են դարձնում գազասպառող բաժանորդների վչճարային պարտավորությունների կատարումը՚:
Ըստ Կ.Մովսեսյանի, ՙնախագծի գաղափարը հետևյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծերից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հավասարաչափ մարումներովª այդպիսով թեթևացնելով ձմռան ամիսների ֆինանսական ձանրաբեռնվածությունը£ Այսինքնª բաժանորդը տարվա բոլոր ամիսներին վճարում է միևնույն ֆիքսված գումարը բանկին, իսկ գազի սպառման դիմաց վճարը ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին կատարում է բանկը£ Այս մեխանիզմի հիմքում դրված է նաև ՙամռան ամիսներին ձմռան ամիսների համար կուտակելու՚ գաղափարը£
Նախաձեռնությունն իրականացնելու նպատակով ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն համագործակցության առաջարկ է ներկայացրել մի շարք առևտրային բանկերի: Համագործակցության առաջարկին արձագանքել են ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱՐԻԿՈԼ բանկը:
Համագործակցության շրջանակում գազասպառող բաժանորդներին առաջարկվում է սպառված բնական գազի դիմաց վճարումները կատարել նշված բանկերի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին:
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանի խոսքով, ՙայս նախաձեռնությունը կարող է լայն կիառում ստանալ: Մենք արդեն իրականացրել ենք պիլոտային ծրագիր Հայաստանի տարածաշրջաններից մեկում: Հաշվի առնելով ծրագրի արդյունքներըª կարող ենք ասել, որ սպառված բնական գազի դիմաց վճարումների այս եղանակից կօգտվեն ոչ միայն տնային տնտեսությունները, այլ նաև գազ սպառողների այլ խմբեր՚:
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկ՚-ի վարկային գիծը բացվում է հաճախորդի բանկային հաշվին: Տվյալ ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱՐԻԿՈԼ բանկը տրամադրում է ArCa տեսակի ՙԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ՚ պլաստիկ քարտեր, որոնց հետ համատեղ տրամադրվող վարկային միջոցները հնարավոր է օգտագործել միայն սպառված գազի դիմաց ամսական վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային միջոցները տրամադրում է միայն ֆիզիկական անձանց: Վճարումները կատարվում են ավտոմատ եղանակովª առանց բաժանորդի կողմից լրացուցիչ միջամտության:
ՙՄեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձմռան ամիսներին բնակիչներն ունենում են կոմունալ վճարումներ կատարելու խնդիր և այն լուծելու համար որոշեցինք համագործակցել ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար՚, - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱՐԻԿՈԼ բանկի լխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Նշենք, որ սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմից օգտվելու համար ՙՀայՌուսգազարդ՚-ի բաժանորդները կարող են դիմել նշված բանկերի ցանկացած մասնաճյուղ: