Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2011 15:23
Հայաստանում 2011 թվականի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան կազմել է 1.6%, սպառողական գների 1.2% աճի պայմաներում
ԱրմԻնֆո. Հայաստանում 2011 թվականի նոյեմբերին սպառողական գների 1.2% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.6% դեվալվացիայով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2011 թվականի հունվար-նեյեմբեր ամիսներին սպառողական գներն աճել են 2.1%, իսկ ՀՀ դրամի փոխարժեքը` 6.2%: 2010 թվականի նույն ժամանակահատվածում սպառողական գների 7.5% աճը ուղեկցվել էր ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 5% ռեվալվացիայով: 2011 թվականի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 382.83 դրամ/դոլար, ինչը 5.9% բարձր է 2010 թվականի նոյեմբերի ցուցանիշից: