Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 14:18
Հայաստանի դրամական զանգվածը հոկտեմբերին աճել է 2.2%, մինչև 2.75 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2011 հոկտեմբերին աճել է 2.2%, հունվար-հոկտեմբերին` 19%, նոյեմբերի 1-ին կազմելով 1.043 մլրդ.դրամ կամ 2.75 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները հոկտեմբերին աճել են 2.2%, իսկ հունվար-հոկտեմբերին` 18.7%, տարվա կտրվածքով` 17%, նոյեմբերի 1-ին կազմելով 327.1 մլրդ. դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 26.5% կամ 276.9 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42.1% կամ 439.3 մլրդ.դրամ:
Արտաքին ակտիվները 2011 թվականի հոկտեմբերին կրճատվել են 42.2%, մինչև 29.5 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները հոկտեմբերին աճել են 4.6%, նոյեմբերի 1-ին կազմելով ավելի քան 1 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է բացասական` 45.2 մլրդ.դրամ, հոկտեմբերին աճելով 21.7%: Տնտեսության բաժինը կազմել է 1.251 տրլն. դրամ, հոկտեմբերին աճելով 2.7%, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 731.6 մլրդ.դրամ, հոկտեմբերին աճելով 3%, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 487.2 մլրդ.դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 13.9 մլրդ. դրամ, հոկտեմբերին աճելով 10.3%: