Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 19:41
Կառավարության մուրհակը ՀՀ Կենտրոնական բանկի սեփական կապիտալը բացասականից դուրս բերեց դրական մակարդակ
ԱրմԻնֆո. Կառավարության մուրհակի շնորհիվ ՀՀ Կենտրոնական բանկի սեփական կապիտալը հաջողվեց բացասականից դուրս բերել դրական մակարդակ: Մասնավորապես, պետական սովորական անտոկոս ցպահանջ վեկսելի հաշվին 3-րդ եռամսյակում Կենտրոնական բանկը 21.8 մլրդ.դրամով մեծացրել է լրացուցիչ կանոնադրական կապիտալը, իսկ կուտակված վնասը 9 ամսում կրճատել է 5.8%: Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկին կուտակված վնասները ծածկելու համար 77.513 մլրդ.դրամ նոմինալ արժեքով մուրհակ տրամադրելու մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 2011 թվականի օգոստոսի 18-ին:
Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը, եռամսյակային զգալի համալրման շնորհիվ 12.9 մլրդ.դրամ բացասական ցուցանիշից դուրս եկավ 7.2 մլրդ. դրամի կամ 19.4 մլն.դոլարի դրական ցուցանիշին: Ընդհանուր կապիտալի կազմում լրացուցիչ կանոնադրական կապիտալը 3-րդ եռամսյակում աճել է 25.4%, վաճառքի համար ընդունելի ակտիվների վերագնահատման պահուստի 14.3%, մինչև 1.6 մլրդ.դրամ աճի, և գլխավոր պահուստի ¥17.4 մլրդ.դրամ¤ անփոփոխ մնալու պայմաններում: ԿԲ էմիսիոն կապիտալը փոփոխության չի ենթարկվել, կազմելով 100 մլն.դրամ: ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը առաջին եռամսյակում կրճատվել է 6.7%, երկրորդ եռամսյակում` 0.4%, իսկ երրորդ եռամսյակում` 1.4%, հոկտեմբերի 1-ին կազմելով 116.2 մլրդ.դրամ կամ 312.4 մլն.դոլար:
Աղբյուրի համաձայն, ԿԲ ընդհանուր ակտիվները 2011 թվականի 3-րդ եռամսյակում աճել են 11%, կազմելով 2.789 մլրդ.դոլար կամ 1.038 տրլն.դրամ, որտեղ 75.3% կամ 781.8 մլրդ. դրամը կամ 2.1 մլրդ.դոլարը կազմել է արտարժութային ակտիվների բաժինը, իսկ 24.7%-ը կամ 256.1 մլրդ.դրամը կամ 688.3 մլն.դոլարը` դրամային ակտիվների բաժինը: Հաշվետու եռամսյակում արտարժութային ակտիվները աճել են 9.8%, իսկ դրամային ակտիվները` 14.7%: Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորույթունները երրրորդ եռամսյակում աճել են 8.8%, կազմելով 1.031 մլրդ.դրամ կամ 2.770 մլրդ.դոլար, որտեղ արտարժույթով պարտավորությունները կազմել են 22.2% կամ 228.9 մլրդ. դրամ կամ 615.3 մլն.դոլար, իսկ ՀՀ դրամով պարտավորությունները` 77.8% կամ 801.7 մլրդ.դրամ կամ 2.2 մլրդ.դոլար: Ընդ որում դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 8%, իսկ արտարժութային պարտավորությունները`11.4%:
Ակտիվների կառուցվածքի եռամսյակային աճը պայմանավորված է եղել բոլոր բաղադրիչների աճով, բացի ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցների ¥անկումը` 2%¤ և կանխիկ դրամական միջոցների ¥անկումը` 7.8%¤: Ընդ որում, եռամսյակային ավելի էական ճը արտարժութային ակտիվներում գրանցվել է բանկերին և ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող վարկերով ¥26.5%¤ և մինչև մարման ժամկետները պահպանվող արժեթղթերի ակտիվներով ¥11%¤: Միևնույն ժամանակ, դրամային ակտիվների կազմում եռամսյակային աճ է տեղի ունեցել բոլոր բաղադրիչների գծով, իսկ ամենաէական աճը`վաճառքի համար նախատեսված արժեթղթերի պորտֆելի ¥23.7%¤, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ¥8.4%¤, վարկերի և հակադարձ ռեպո ¥5.3%¤ գծով: Իսկ արժությաին բաղադրիչներով պարտավորությունների կազմում եռամսյակային անկում է գրանցվել միայն ԱՄՀ հանդեպ պարտավորությունների, ինչպես նաև այլ փոխառությունների գծով, այն ժամանակ, երբ դրամային պարտավորությունների գծով աճ են գրանցել բոլոր բաղադրիչները: Ընդ որում, արժութային պարտավորություններում հաշվետու եռամսյակում ամենից շատ էապես աճել են ավանդները և ֆինանսական կազմակերպությունների հաշիվները, ինչպես նաև կառավարության հանդեպ պարտավորությունները, իսկ դրամային պարտավորությունների կազմում` շրջանառվող թղթադրամները, ֆինանսական կազմակերպությունների հաշիվները և կառավարության ու ԱՄՀ հանդեպ պարտավորությունները:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի արդյունքներով կուտակված վնասը կազմել է 123.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 21.8 մլրդ.դրամ ¥բացասական¤: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԿԲ ակտիվները կազմել են 924.6 մլրդ.դրամ, որտեղ արտարժույթով ակտիվները` 730.5 մլրդ.դրամ, իսկ դրամային ակտիվները` 194.1 մլրդ. դրամ: ԿԲ ընդհանուր պարտավորություններն այդ օրվա դրությամբ կազմել են 946.4 մլրդ. դրամ, որտեղ 213.7 մլրդ. դրամ կազմել են արտարժութային ակտիվները և 732.7 մլրդ. դրամ` դրամային ակտիվները: