Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 20:07
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում
ԱրմԻնֆո. 2011թ. դեկտեմբերի 2-ից “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ զեղչատոկոսային անվանական պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ Cbond շուկայում: Այս թողարկումն ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9,38% տարեկան եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB1 բորսայական հապավմամբ:
Հարկ է նշել, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը առաջին անգամ է իրականացվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակի միջոցով: ԱՀԸ-ի ործադիր տնօրեն պրն Մհեր Եդիգարյանը տեղաբաշխման արարողության ժամանակ նշեց, որ գոհ է արդյունքներից, քանի որ պահանջարկը նույնիսկ գերազանցել է առաջարկը, և ավելացրեց, որ դա առաջին քայլն էª կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու:
Նշենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: