Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2011 15:58
ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիրը կարելի է ձևակերպել ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ում րոպեների ընթացքում կարող եք կնքել ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում մի քանի րոպեում բանկում իրականացնել իրենց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր:
Հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը: Բանկի աշխատակիցը առցանց լրացնում է ապահովագրական ընկերության կայքում տեղադրված հատուկ ձևը և հաճախորդին է հանձնում իր ԱՊՊԱ կտրոնը: Տվյալ ծառայությունը մեծապես հեշտացնում է ավտոսեփականատերերին ապահովագրական կտրոնների տրամադրման գործընթացը և ամենակարևորը`կրճատում է դրա ստացման ժամանակը մինչև մի քանի րոպե:
Աղբյուրի տվյալներով, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերության պոտենցիալ ապահովադիրները կարող են On-Line ռեժիմով բանկում ձեռք բերել նաև այլ ապահովագրական պրոդուկտներ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի 9 ամիսներին ընկերությն ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 5.6 մլրդ.դրամ, այս ցուցանով շուկայում զբաղեցնելով առաջին տեղը: Ընկերությունն առաջին տեղում է նաև մի շարք այլ ցուցանիշներով, մասնավորապես, ապահովագրական հատուցումների ծավալով` 1.552 մլրդ.դրամ և ԱՊՊԱ գծով պրեմիաների ծավալներով` 4.5 մլրդ.դրամ: Ընկերության ակտիվները սեպտեմբերի վերջին կազմել են 6.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 50%, կանոնադրական կապիտալը կազմել է 2.13 մլրդ.դրամ կամ 6 մլն.դոլար: Այս երկու ցուցանիշներով էլ ընկերությունը հանդիսանում է շուկայի առաջատարը: