Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2011 13:44
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը միացել է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նախատոնական ակցիային
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը միացել է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված նախատոնական ակցիային, որը նախաձեռնված է ՙՌուբենյանց տուն՚ բիզնես-կենտրոնի կողմից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ակցիան կընթանա ՌԵՍՈ ապահովագրական ընկերության, Orange Ամենիա և Beeline հեռահաղորդակցական ընկերությունների և ՙՌուբենյանց տուն՚ բիզնես-կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում:
Ինչպես պարզաբանել են ընկերությունում, ակցիայի շրջանակներում այն կորպորատիվ հաճախորդները, որոնք ՙՌուբենյանց տուն՚ բիզնես-կենտրոնում կնքել են կորպորատիվ ապահովագրության պայմանագիր, կարող են օգտվել անվճար բջջային կապից, որպես նվեր ստանալ բջջային հեռախոս և այլն: Ակցիան տարածվում է ապահովագրական բոլոր պրոդուկտների վրա, բացառությամբ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունից ¥ԱՊՊԱ¤: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերություների Ռենկինգի, 2011 թվականի 11 ամիսներին ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 2.213 մլրդ.դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`718.169 մլն.դրամ:
Նշենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսաստանյան խոշորագույն պահովագրական ընկերույթուններից մեկը` ՙՌԵՍՈ-արանտիան՚: ՌԵՍՈ ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկա է մուտք գործել 2008 թվականից: Ընկերության ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման հիմնական կապուղին դա նրա գործակալների ցանցն է: Ընկերությունն ունի սեփական ապահովագրական դպրոց, որտեղ իրականացվում է ապահովագրական խորհրդատուների ուսուցումը: