Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 15:28
Հայաստանի ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2011 թվականի 9 ամիսներին աճել է 31.4 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում գործող 8 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը մեկ տարում ավելացել է 38.8%-ով, տարեսկզբից` 31.4%-ով, իսկ միայն 3-րդ եռամսյակում`1.4%-ով, 2011 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 14.7 մլրդ. դրամ կամ 39.6 մլն.դոլար:
Ըստ Արմինֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, սեփական կապիտալի չափերով, 2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ, առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը` 2.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Այնուհետև հաջորդում են` ԻՆՈ Արմենիան` 2 մլրդ.դրամ և 27.2% տարեկան աճով, Նաիրի Ինշուրանսը` 1.8 մլրդ. դրամ և 69.5% տարեկան աճով: Իսկ սեփական կապիտալի նվազագույն չափերը գրանցել է Սիլ Ինշուրանսը` 1.6 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 61.5% աճ:
Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը կազմել է 81% կամ 11.9 մլրդ.դրամ ¥32.1 մլն.դոլար¤, իսկ կուտակված շահույթի բաժինը կազմել է 17.6% կամ 2.6 մլրդ.դրամ: Կուտակված շահույթ է գրանցվել 6 ընկերությունում, իսկ ՌԵՍՈ և Կասկադ Ինշուրանս ընկերությունները գնարցել են վնասներ:
Կուտակված շահույթի մակարդակով առաջատարն է ԻՆՈ Արմենիան` 998.8 մլն.դրամ, տարեկան 37.2% աճով: Երկրորդ տղում է ՌԱՍԿՈ-ն` 779.7 մլն.դրամ, 36.5% տարեկան աճով: 8 ընկերությունների միագումար կուտակվծ շահույթը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2 անգամ, 9 ամսում` 5 անգամ, իսկ միայն 3-րդ եռամսյակում` 8.6%-ով: Շահույթի էական աճը պայմանավորված է Հայաստանում ԱՊՊԱ ներդրումով:
Ամենամծ վնասը գրանցել է ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը միայն 2009 թվականից է գործում Հայաստանի ապահովագրական շուկայում: Կասկադ Ինշուրանսի կուտակված վնասը կազմել է 52.9 մլրդ.դրամ:
Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ընթացիկ պարտավորությունները 2011 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել ն 12.9 մլրդ.դրամ ¥պասիվում`44.6%¤, 3-րդ եռամսյակում կրճատվելով 7.6%, իսկ տարեկան կտրվածքով աճել 2 անգամ: Դրանց կազմում կրեդիտորական ընթացիկ պարտավորությունները կազմել են 22.5% կամ 2.9 մլրդ.դրամ:
2011 թվականի 3-րդ եռամսյակում ապահովագրական պահուստների ծավալը կրճատվել է 11.1%, իսկ տարեկան կտրվածքով աճել 3 անգամ, կազմելով 9.9 մլրդ.դրամ: Ապահովագրական պահւստների չափերով առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը` 3.3 մլրդ.դրամ ¥ընկերության ընթացիկ պարտավորությունների 80.3%-ը¤ և ԻՆՈ Արմենիան` 2.2 մլրդ.դրամ ¥ընկերության ընթացիկ պարտավորությունների 80%-ը:
Ապահվագրական պահուստների նվազագույն ծավլը գրանցել է ՍԻԼ Ինշուրանսը` 0.4 մլրդ.դրամ կամ ընթացիկ պարտավորությունների 73.4%-ը, գրանցելով տարեկան 4 անգամ աճ, իսկ եռամսյակի կտրվածքով` 6.1% աճ: