Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 17:57
Ամերիաբանկը փոխել է ՙԿոմիտաս՚ մասնաճյուղի գրասենյակը
ԱրմԻնֆո. Այսօր Երևանում տեղի է ունեցել Ամերիաբանկի ՙԿոմիտաս՚ մասնաճյուղի նոր գրասենյակի բացումը, որը տեղակայված է Կոմիտասի 12 հասցեում, նախկին`Կոմիտասի 58 հասցեի փոխարեն:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բանկը որոշեց փոխել մասնաճյուղի հասցեն, առաջին հերթին, տարածքն ընդլայնելու, ինչպես նաև բանկի ներքին կորպորատիվ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես դիզայնի, այնպես էլ առաջարկվող ծառայութոյւնների առումով: ՙՆախորդ գրասենյակը մեզ էր անցել Կասկադ Բանկի հետ միավորվելու հետևանքով, սակայն, մասնաճյուղում քիչ թվով մարդիկ էին աշխատում, իսկ առաջարկվող ծառայությունների շրջանն ավելի նեղ էր: Այժմ, նոր մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային ծառայությունների ամբողջական փնջից, որոնք առաջարկվում են Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերում՚,-նշել է Ա.Հանեսյանը:
Նրա խոսքերով, նոր մասնաճյուղում ստեղծվել է համապատասխան ենթակառույց, այդ թվում նաև վարկային բաժին, որտեղ առնվազն 4 վարկային մասնագետներ սպասարկում են հաճախորդներին, կան վճարումների իրականացման դրամարկղներ, առաջարկվում են պահատուփեր: Ա.Հանեսյանը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը կշարունակի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը նաև 2012 թվականին: Ներկայումս բանկն ունի 8 մասնաճյուղ, որոնցից 4-ի տեղակայված է Երևանում: Հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ևս 2 մասնաճյուղերի բացում: