Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2011 19:53
UNIStream համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 602.5 մլն.դոլար
ԱրմԻնֆո. UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 602.5 մլն.դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14.78%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, նախորդ տարվա համմատ փոխանցումներ քանակն ավելացել է 15.58%, կազմելով 727.832 փոխանցում:
Ըստ Յունիբանկի տվյալների, UNIStream-ի հաճախորդի միասնական քարտի ¥ՀՄՔ¤ քարտապանների թիվն անցլ է 1 մլն.մարդուց: ՀՄՔ-ների առաջխաղացման ծրագիրը մեկնարկել է ավելի քան մեկ տարի առաջ, սակայն, այդ կարճ ժամանակահատվածում դարձել է մասսայական: Քարտի առկայությունը զգալիորեն հեշտացնում է գործառնությունները և հնարավորություն է տալիս փոխանցման ձևակերպման ժամնակը հասցնել նվազագույնի: Ընդհանուր առմամբ, համակարգի փոխանցումների մոտ 65%-ն իրականացվում է այդ քարտերի օգնությամբ: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 80%: Քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի ցանկացած 37 մասնաճյուղում: ՙԴաեբալով շուկայի ամենավառ նախագծերից մեկը, միասնական քարտերը մի նոր մակարդակի վրա հասցրեցին որակն ու հարմարավետությունը: Այն դրամական փոխանցումները մարդկանց համար դարձրեց ավելի գրավիչ, մեծ ավանդ ներդնելով համակարգի հաճախորդների բազայի պորտֆելի ընդլայնման գործում՚,-ասել է UNIStream համակարգի նախագահ Սուրեն Հայրյանը: