Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2011 19:17
Երևանի ոսկերչական գործարանը կսկսի էքսպանսիան դեպի ասիական շուկաներ
ԱրմԻնֆո. Երևանի ոսկերչական գործարանը կարող է դեպի ասիական շուկաներ իրականացրած էքսպանսիայի հաշվին կրկնապատկել ոսկերչական իրերեի արտահանումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նշել է գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ րիգորյանը: ործարարը չի նշել արտադրության և արտահանման տարեկան ծավալները, սակայն նշել է, որ 2000-2002 թվականներին ոսկերչական իրերի արտահանման ծավալը հասնում էր 250 մլն.դոլարի: Է.րիգորյանի խոսքերով, դեպի ասիական շուկաներ իրականացով էքապանսիան թույլ կտա արտահանման ծավալները հասցնել 500 մլն.դոլարի:
Երևանի ոսկերչական գործարանի տնօրենը տեղկացրել է, որ արտադրության ընդհանուր ծավալներում արտահանման բաժինը կազմում է 90-95%: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ետխորհրդային տարածաշրջան, ինչպես նաև Եվրոպա և Ամերիկա, որտեղ կան արտահանման հետ կապված որոշակի պրոբլեմներ: Մասնավորապես, ինչպես նա պարզաբանել է, եվրոպական շուկան գերհագեցված է, դրա համար էլ դժվարությամբ է ընդունում նոր բրենդները: Նրա խոսքերով, այսօր Եվրոպայում տեղի է ունենում բնակչության շերտավորում`շատ հարուստների և անվճարունակների: ՙՍակայն, մեր արտադրանքի հիմնական գնորդները, որպես կանոն, հանդիսանում է միջին խավը, որի վճարունակությունը Եվրոպայում, ճգնաժամային երևույթների հետևանքով սկսում է նվազել՚,-նշել է Է.րիգորյանը:
Անդրադառնալով մրցակիցների արտահանման քաղաքականությանը, րիգորյանը ենթադրում է, որ նրանք էլ ունեն ասիական շուկան էքսպանսիայի ենթարկելու պլաններ: Նրա խոսքերով, այդ շուկան շատ ծավալուն է, և չնայած այն բանին, որ Չինաստանը հանդիսանում է այդ արտադրանքի ամենախոշոր մատակարարներից մեկը, այնուամենայնիվ, այդ շուկայի ներքին պահանջարկն ամբողջովին բավարարված չէ: Չինաստանի կողմից ԱՀԿ-ին անդամակցելուց հետո երկրում փոխվեց հարկման համակարգը, ինչից էլ կարող են օգտվել մեր տեղական արտադրողները: Այս հարցում նա հույսեր է կապում նաև պետական համապատասխան գերատեսչությունների հետ:
Է.րիգորյանը նշել է նաև Հայաստանում ոսկերչական գործին խորընդոտող երկու գործոնները: Առաջին գործոնը նա կապում է օրենսդրական դաշտի հետ, որը խթանում է երկրից ՙԴորե՚ ոսկե ձուլակտորների արտահանումը, ոչ-եկամտաբեր դարձնելով դրա զտումը երկրի ներսում: Երկրորդ գործոնը նա կապում է արտաքին շուկայից ձեռք բերվող հումքի թանկության հետ: Նա նշել է, որ ներկայումս գործարանը ոսկի է ձեռք բերում լոնդոնյան ոսկե ֆիքսինգով ¥ֆիքսինգ - ոսկու գնի ամենօրյա սահմանումը, որն օգտագործվում է Լոնդոնի ոսկու միջբանկային շուկայում¤: Սակայն, նա նշում է, որ զարգացած ոսկերչական արտադրություն ունեցող երկրներն իրենց արտադրողներին ոսկի են մատակարարում լոնդոնյան ֆիքսինգի գնից 5-10% ցածր գներով: Իսկ այս խնդիրը կլուծի երկրի ներսում ոսկու զտումը, համոզված է Է.րիգորյանը: