Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 17:55
Հայաստանի գյուղական տնտեսություներից ժամկետանց վարկերի գծով բռնագանձման ենթակա է ավելի քան 12 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ԴԱՀԿ կողմից Հայաստանի գյուղական տնտեսություներից ժամկետանց վարկերի գծով բռնագանձման ենթակա է ավելի քան 12 մլրդ.դրամ: Նման եզրակացության է հանգել Հայաստանի Բաց հասարակության Հիմնադրամը, որը ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից:
Հիմնադրամի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դավիթ Ամիրյանը լրագրողներին պատմել է սոցիալական և անձնական այն պրոբլեմների մասին, որոնց հետ գյուղացիները բախվել են վարկերը մարելիս: Նրա խոսքերով, նման հետազոտությունների համար Հիմնադրամի կողմից հատկացվել է 3 մլն.դոլար: Նա տեղեկացրել է, որ վարկերի չմարման վերաբերյալ պատմությունները պատվիրվել էին լրագրողներին, ինչի արդյունքում գրվել է մոտ 200 հոդված: Նա փորձել է չմեղադրել ոչ բանկերին, և ոչ էլ գյուղացիներին, իսկ արդյունքում` անհասկանալի է, թե ինչ նպատակով էր կազմակերպվել լրագրողների հետ այդ հանդիպումը: Ամիրյանը նշել է, որ Հիմնադրամն էլ է գյուղացիներին վարկեր տրամադրել, սակայն մանրամասների վերաբերյալ գերադասել է լռել:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ բանկերը 23 հազար գյուղական տնտեսությունների տրամադրել են 15 մլրդ.դրամ ընդհանուր գումարի վարկեր: Պետական սուբսիդավորման տոկոսադրույքները կազմում են 4-6% և գյուղացիները վերջնական տեսքով վարկերն ստանում են տարեկան 8-10%-ով: Նա նշել է, որ վարկի չվերադարձը պայմանավորված է նրանով, որ ինչպես հարկն է չի ուսումնասիրվում ֆերմերների վարկունակությունը: Վարկը չի հանդիսանում նպատակային և օգտագործվում է ավտոմեքենայի, կենցաղային տեխնիկայի կան տան վերանորոգման նպատակով: Սակայն, թե որքա±ն են բանկերի հանդեպ ֆերմերների ընդհանուր պարտավորությունները, նա գերադասել է լռել: