Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2011 16:48
Byblos Bank Armenia և ՙՖինքա՚ ՈՒՎԿ-ն EBRD-ից կստանան վարկային ռեսուրսներ
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) նախատեսում է հաջորդ շաբաթ պայմանագիր ստորագրել Byblos Bank Armenia-ի և ՙՖինքա՚ ունիվերսալ վարկային կազմակերպության հետ, վարկային ռեսուրսներ տրամադրելու կապակցությամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է EBRD երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, ձեռնպահ մնալով գործարքի գումարը նշելուց:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում EBRD Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներին է ուղղել մոտ 80 մլն.եվրո վարկ, հիմնականում`մասնավոր հատվածին: ՙՄենք կշարունակենք Հայաստանի տնտեսության ֆինանսավորումը նաև ապագայում, ելնելով վարկայի ռեսուրսների պահանջարկից՚,-նշել է Ռազլոգը: Նա տեղեկացրել է, որ EBRD Հայաստանում ներդրումներ է կառարում 1992 թվականից և ֆինանսավորել է 470 մլն.եվրո գումարով մոտ 100 նախագիծ:
Ներկայումս, որ EBRD համագործակցում է երկրի 12 առեւտրային բանկերի հետ, մասնավորապես, ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Անելիք Բանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, Ինեկոբանկի, Արմսվիսբանկի, HSBC Բանկ Հայաստանի, Կոնվերս Բանկի, Ամերիաբանկի, Հայէկոնոմբանկի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ, ՊրոԿրեդիտ Բանկի րդ և Բիբլոս Բանկի հետ: