Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2011 19:54
ՀՀ ԿԲ ամփոփել են Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթի արդյունքները
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 9 ուսանողներ:
Կրթաթոշակի հավակնորդների ելույթներից հետո ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամ գումարի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 3 ուսանողուհիների համար (Սվետլանա Ղլիջյան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆլորա Սողոյանª Երևանի պետական համալսարան, Լիլիթ Սարգսյան` Արցախի պետական համալսարան):
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակներ են ստացել մոտ 40 ուսանողներ: