Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2011 17:44
Հայէկոնոմբանկը մտադիր է վարկային միջոցներ ներգրավել պակիստանյան գործընկերոջից
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը մտադիր է 2012 թվականին վարկային միջոցներ ներգրավել պակիստանյան Habib Bank-ից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Հայէկոնոմբանկի Վարչության նախագահ Արմեն Նալջյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայէկոնոմբանկն արդեն ունի Habib Bank-ի հետ համագործակցության փորձ, որն ներկայացուցչություն ունի ԱՄԷ-ում: Միևնույն ժամանակ Ա.Նալջյանը տեղեկացրել է, որ Հայէկոնոմբանկը բանակցություններ է սկսել նաև արևելյան և ասիական երկրների այլ բանկերի հետ, որոնք ներկայացուցչույթուններ ունեն Արաբական Էմիրություններում:
Ըստ Հայէկոնոմբանկի տվյալների, ներկայումս բանկի կապիտալը գերազանցում է 9.14 մլրդ.դրամը, ակտիվները կազմել են 64.6 մլրդ.դրամ, վարկային ներդրումները`30.5 մլրդ.դրամ, ֆիզիկական անձանց ավանդները`10.7 մլրդ.դրամ: Բանկի շահույթը կազմել է 504.6 մլն.դրամ: Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կազմում է 104 հազար: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում: