Երկուշաբթի, 9 Հունվարի 2012 19:15
2011 թվականի նոյեմբերին Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալներն աճել են 3.4 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալները 2011 թվականի նոյեմբերին աճել են 3.4%, կազմելով 1.25 տրլն. դրամ կամ 3.26 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 38.4%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալները կազմել են 1.21 տրլն.դրամ կամ 3.17 մլրդ.դոլար, նոյեմբերին աճելով 3.3%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40% կամ 483.2 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 60.3% կամ 727.1 մլրդ.դրամ: 2011 թվականի նոյեմբերին դրամային վարկավորումն աճել է 4%, իսկ արտարժութային վարկավորումը` 3%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2.1% կամ 26.6 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.8% կամ 9.7 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը նոյեմբերին աճել է 13.2%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը կրճատվել է ավելի քան 2 անգամ:
Երկարաձգված վարկերի կազմում 57.1% կամ 15.2 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.8%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի նոյեմբերին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են 0.2 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով իջել են 1.4 տոկոսային կետով, մինչև 18.11%: